Երկրի Հրովարտակի նախաձեռնություն
«Երկրի Հրովարտակի նախաձեռնությունը»՝ Երկրի Հրովարտակի սկզբունքները ու արժեքները տարածող և իրականացնող մարդկանց, կազմակերպությունների, կառույցների աննախադեպ բազմազան գլոբալ ցանցի հավաքական անվանումն է:
Նախաձեռնությունը իրենից ներկայացնում է քաղաքացիական հասարակության լայնածավալ ու կամավոր շարժում: Այդ շարժման մասնակիցներն են՝ միջազգային առաջավոր կառույցները, երկրների կառավարությունները ու հիմնարկները, համալսարանները, հասարակական կազմակերպությունները և համայնքները, քաղաքապետարանները, կրոնական խմբերը, դպրոցներն և գործարարների խմբերը, ինչպես նաև Հազարավոր անհատները:
Բազմաթիվ կազմակերպություններ պաշտոնապես ընդունել են Երկրի Հրովարտակը, կիրառում են այն կամ տարածում դրա արժեքները, բազմաթիվ այլ կազմակերպություններ կիրառում և աջակցում են Երկրի Հրովարտակի գաղափարների տարածմանը առանց դրա պաշտոնական ճանաչմանը:Միջազգային Երկրի Հրովարտակ (ՄԵՀ)
ՄԵՀ կազմակերպությունը կազմված է ՄԵՀ Խորհրդից և Քարտուղարությունից: Այս միջազգային հասարակական կազմակերպությունը ստեղծվել է Երկրի Հրովարտակի գաղափարի և առաքելության առաջխաղացմանը օժանդակելու համար: ՄԵՀ-ը գործում է Երկրի Հրովարտակի տարածման, ճանաչման, կիրառման և իրագործման, ինչպես նաև Երկրի Հրովարտակի Նախաձեռնության զարգացմանը օժանդակելու ուղղությամբ: ՄԵՀ-ը ստեղծվել է 2006 թ.՝Երկրի Հրովարտակի նախաձեռնության գործունեության վերակառուցման և ընդլայնման գործընթացի շրջանակներում:
Հարկ է նշել, որ թեև ՄԵՀ կազմակերպությունը իրականացնում է նախաձեռնության ընդհանուր ղեկավարումը և նախանշում է դրա երկարաժամկետ ռազմավարությունը, նա անմիջականորեն չի ղեկավարում և չի վերահսկում նախաձեռնության գործունեությունը: Բառի բուն իմաստով ոչ ոք չի ղեկավարվում Երկրի Հրովարտակի նախաձեռնությամբ: Խորհուրդը պատասխանատու է միայն ՄԵՀ կազմակերպության ղեկավարման համար:
Երկրի Հրովարտակի Միջազգային Հանձնաժողովը ստեղծվել է Երկրի Խորհուրդ և Կանաչ Խաչ միջազգային կազմակերպությունների կողմից 1997 թ. սկզբին՝ անկախ միջազգային կառույցի կարգավիճակով: Հանձնաժողովը հսկում ու համակարգում էր Երկրի Հրովարտակի քննարկման ու մշակման գործընթացը, հավանություն տալով Հրովարտակի վերջին տեքստին և 2000 թ. ներկայացնելով Երկրի Հրովարտակը երկրագնդի հանրությանը: Հանձնաժողովը ճանաչվել է որպես Երկրի Հրովարտակի տեքստի ավանդապահ, Հանձնաժողովի անդամները հանդիսանում են ՄԵՀ կազմակերպության խորհրդատուներ և Երկրի Հրովարտակի պատվիրակներ: Այնուամենայնիվ, Հանձնաժողովը այլևս չի զբաղվում Նախաձեռնության հսկողությամբ: Այդ լիազորությունը վերապահվել է Երկրի Հրովարտակի Միջազգային Խորհրդին:
ՄԵՀ Խորհուրդը ղեկավարում է Երկրի Հրովարտակի Քարտուղարության աշխատանքը: Նա սահմանում է ՄԵՀ հիմնական նպատակները, քաղաքականությունը ու ռազմավարությունը և ապահովում է Նախաձեռնության քաղաքականության զարգացումը: ՄԵՀ Խորհուրդը իրավական անձ չէ: Խորհուրդը իր անդամների ընտրությունը կատարում է` խորհրդակցելով Երկրի Հրովարտակի համաշխարհային ցանցի կողմնակիցների հետ:ՄԵՀ Քարտուղարությունը
ՄԵՀ Քարտուղարությունը, որը տեղակայված է Կոստա-Ռիկայի համալսարանում, ջանք է գործադրում կյանքի կոչելու ՄԵՀ Խորհրդի առաքելությունը, տեսլականը, ռազմավարությունը ու քաղաքականությունը: Այն աջակցում է Խորհրդի աշխատանքին, ռազմավարական ծրագրավորմանը և համակարգում է Երկրի Հրովարտակի բազմաթիվ միջոցառումները: Քարտուղարությունը ղեկավարում է Երկրի Հրովարտակի ներթափանցումը կրթական ոլորտ, կրոն, երիտասարդության կյանք, բիզնեսի ոլորտ, իրականացնում է կապը Երկրի Հրովարտակի լայն միջազգային ցանցի հետ, և օժանդակում է Երկրի Հրովարտակի կիրառումը որպես միջազգային ոչ պարտադիր իրավունքի փաստաթուղթ:
Հիմնական կատարողների դերը
1. Ընկերակիցներ
ՄԵՀ ընկերակիցներ են հանդիսանում անհատներ
կամ կազմակերպություններ, որոնք կիսում են Երկրի Հրովարտակի
գաղափարները և աջակցում են Երկրի Հրովարտակի տարածմանը և ՄԵՀ
ռազմավարության կիրառմանը իրենց երկրներում: Ընկերակիցները,
ՄԵՀ –ի հետ պաշտոնական համաձայնագիր կնքելով, դառնում են Երկրի
Հրովարտակի տեղեկությունների և գործունեությունների աղբյուր
իրենց երկրներում: ՄԵՀ Քարտուղարությունը համակարգում է Ընկերակիցների
հետ համագործակցությունը, տրամադրում է ուղեցույցներ և նյութեր:
Մեկ երկրում հնարավոր է մեկից ավելի Ընկերակցի առկայությունը:
Ընկերակիցները համաձայն են սերտ կապ հաստատել ՄԵՀ-ի հետ և
զեկուցել իրենց Երկրի Հրովարտակին առնչվող իրենց երկրներում
տեղի ունեցող կարևոր միջոցառումների մասին: Իր հերթին, ՄԵՀ-ը
պարտավոր է տեղեկացնել Ընկերակիցներին իրենց վերաբերող գլխավոր
որոշումների և միջոցառումների մասին, տրամադրել որոշակի առաջնորդություններ,
ռազմավարական խորհուրդներ և հաղորդակցման աջակցություն (որակը
կախված է հնարավոր միջոցներից):
2. Գործընկեր կազմակերպություններ
Ռազմավարական գործընկեր են հանդիսանում այն
կազմակերպությունները, որոնց գործունեությունը խթանում է Երկրի
Հրովարտակի նախաձեռնությունը, կամ որոնց գործունեությունը
համահունչ է Երկրի Հրովարտակի սկզբունքներին: Հիմնականում
դրանք միջազգային կազմակերպություններ են, սակայն դրանց թվում
են նաև առանձին ազգային կամ տեղական կազմակերպություններ:
Գործընկեր կազմակերպությունները Երկրի Հրովարտակի միջազգային
կազմակերպության հետ կնքում են համաձայնագրեր (օր. Համաձայնագրեր
համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագրեր, այլն):
3. Կողմնակիցներ
Երկրի Հրովարտակի կողմնակիցներն են ցանկացած
անհատներ կամ կազմակերպություններ, որոնք պաշտոնապես հայտնել
են Երկրի Հրովարտակի գաղափարների ու նպատակների շուրջ իրենց
քաջալերության և աջակցության մասին: Երկրի Հրովարտակի կողմնակից
կարող են լինել առանձին անհատներ, ինչպես նաև ցանկացած կազմով
կազմակերպություններ: ECI քարտուղարությունը ակտիվ գործունեություն
է ծավալում նախաձեռնությանը կողմնակից դարձնելու միջազգային
և ազգային խոշոր կազմակերպություններին:
4. Կամավորականներ/աջակցողներ
Կամավորականներ կամ աջակցողներ են հանդիսանում
այն կողմնակիցները, որոնք տրամադրում կամ նվիրում են Երկրի
Հրովարտակին իրենց ռեսուրսները՝ ժամանակը, ֆինանսներ, կապերը,
խթանում են դրա լայն քարոզարշավին, նաև կատարում այլ ներդնումներ`
իրենց հնարավորությունների սահմաններում: Կամավորականների
դերում կարող են հանդես գալ կազմակերպություններ, կառավարություններ,
անհատներ:
Կամավորականները կամ աջակցողները Երկրի Հրովարտակի նկատմամբ ունեն կարգավիճակ, ինչպիսինն է սովորական ՀԿ-ների անդամների կարգավիճակը, այն բացառությամբ, որ Միջազգային Նախաձեռնությունը չի հանդիսանում ֆորմալ իրավական անձ, իսկ կամավորները իրենց կարգավիճակից ելնելով չեն հետապնդում որևէ ֆորմալ իրավունք կամ արտոնություն:
5. Խորհրդականներ
ՄԵՀ-ի խորհրդականներ են հանդիսանում համապատասխան
ոլորտներում փորձագետ ճանաչված անհատները, որոնք կարող են
ՄԵՀ-ի խորհրդի ու Քարտուղարության համար հանդես գալ որպես
փորձի ու գիտելիքների աղբյուր և աջակցություն ցուցաբերել այդ
կառույցների գործունեությանը: Որպես խորհրդականներ աշխատելու
են հրավիրվում Երկրի Հրովորտակի գաղափարներին նվիրված բոլոր
այն անհատները, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքներով ու փորձով
ակտիվ աջակցություն ցուցաբերելու ՄԵՀ-ի Խորհրդին, Քարտուղարությանը
ու Նպատակային խմբին, նաև, անհրաժեշտության դեպքում, դրանց
մասնաճյուղ կազմակերպություններին: Խորհրդականներին նշանակում
է Քարտուղարության Գործադիր տնօրենը:
6. Նպատակային խմբեր
Նպատակային խբմերը կոչված են գործելու որպես
անկախ նախաձեռնությունների կամավոր միավորումներ: Նպատակային
խմբերի խնդիրն է հանդիսանում ստեղծել ցանցեր և աջակցել գործունեության
հետևյալ բնագավառներին՝ բիզնես, կրթություն, լրատվամիջոցներ,
կրոն, Միացյալ Ազգերի Կազմակերպություն, երիտասարդություն:
Համաձայն ՄԵՀ-ի Խորհրդի գործադիր կոմիտեի մտադրությանը Նպատակային
խմբերում պետք է ընդգրկվեն Խորհրդի անդամները, անհատները,
գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, խորհրդականներ:
ՄԵՀ –ի Խորհուրդը պարբերաբար կգնահատի յուրաքանչյուր Նպատակային
խմբի աշխատանքը և առաջընթացը: Միևնույն ժամանակ ՄԵՀ-ի Խորհուրդը
ու ՄԵՀ –ի Քարտուղարությունը մտադիր չեն անմիջականորեն ղեկավարելու
կամ հսկելու Նպատակային խմբերի աշխատանքը:
