Ներածական
Միջազգային Երկրի Հրովարտակը (ՄԵՀ) խրախուսում է յուրաքանչյուրին աջակցել Երկրի Հրովարտակի նախաձեռնության նպատակներին: Մենք Ձեր ակտիվ մասնակցության սատարման կարիքն ենք զգում: Այս առումով, Միջազգային Երկրի Հրովարտակը գտնվում է նախաձեռնության տարածման գործընթացում` խթանելով անհատների, համայնքների, կազմակերպությունների ապակենտրոնացված ակտիվության լիազորումը:
Ստանձնելով այս նոր նախաձեռնությունը` ՄԵՀ կշարունակի խթանել Երկրի Հրովարտակը զանազան պաշտոնական միջազգային գործընթացների ու սահմանափակ քանակությամբ ծրագրերի միջոցով: Այնուամենայնիվ, այս նոր ռազմավարությունը անհրաժեշտ է, քանի որ Երկրի Հրովարտակի քարտուղարությունը կարող է կազմակերպել և վարել Երկրի Հրովարտակի հայեցակարգի կիրառման մեծաքանակ գործողությունների միայն մի փոքր մասը:
Ստորև ներկայացված Գործողության ուղեցույցը միջոց է, որը մշակվել է ի օգնություն բազմաթիվ մարդկանց` վարելու Երկրի Հրովարտակի հետ կապված գործունեությունն այն ճանապարհներով, որոնք համահունչ են Երկրի Հրովարտակի արժեքների ու սկզբունքների հետ:
Գործողության ուղեցույցի նպատակն է հաստատել կայունության մի հստակ չափանիշ այն հարցում, թե ինչպես են Երկրի Հրովարտակի անունից իրականացվում ապակենտրոնացված գործողությունները: Վերաբերվեք այս ուղեցույցին իբրև մի վիրտուալ համակարգող մեխանիզմի Երկրի Հրովարտակի Նախաձեռնության համար, քանի որ այն հիմք է նախապատրաստում արագընթաց ապակենտրոնացված էքսպանսիայի համար, ինչն էլ կարող է ներգրավել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհով մեկ:
Գործողության ուղեցույցն ուղղված է առաջին հերթին անհատներին: Երկրի Հրովարտակի մեծ մասի սկզբունքների ամբողջական կիրառումը պահանջում է որոշ քայլեր իշխանություների, կորպորացիաների և այլ կազմակերպությունների կողմից: Այնուամենայնիվ, անհատների նվիրվածությունը առաջնորդության ավելի լավ աշխարհի կառուցման հնարավորության գերագույն աղբյուրն է: Բոլոր սեկտորներում կարևորվում են համայն մարդկության ներդրումները:
Գործողության ուղեցույցը հաստատված ու վերջնական չէ: Միջազգային Երկրի Հրովարտակի Խորհուրդը պարբերաբար վերանայելու է այն՝ հաշվի առնելով փորձառությունները, որոնք ստացվել են Երկրի Հրովարտակի տարբեր տարածաշրջաններից: Խորհուրդը պատրաստ է ընդունել Ձեր ցանկացած առաջարկությունը:Գործողության ուղեցույց
- Սկսեք Երկրի Հրովարտակից. Թող Երկրի Հրովարտակը լինի Ձեր հիմնական ուղեցույցը, երբ պլանավորում ու նախաձեռնում եք գործունեություն Երկրի Հրովարտակի տեսակետի իրականացման նպատակով:
- Եղեք կենդանի օրինակ. Ձգտեք լինել Երկրի Հրովարտակի հոգու կենդանի օրինակը Ձեր առօրյա կյանքում` տանը, աշխատանքի վայրում ու Ձեր համայնքում:
- Լիազորեք ինքներդ Ձեզ. Խիզախորեն գործեք և հավատացեք, որ Դուք` որպես անհատ, կարող եք որևէ բան փոխել, և որ Ձեր գործունեությունը կարող է խթանել շատ-շատերի ջանքերը:
- Համագործակցեք. Փոփոխության առաջացման համար ուժ ստեղծեք` համագործակցելով ուրիշների հետ: Փնտրեք փոխշահավետ լուծումներ:
- Լիազորեք ուրիշներին. Կիսվեք Ձեր ունեցած հնարավորություններով` մյուսներին ևս հնարավորություն տալով լուծելու իրենց խնդիրները, որոշումներ կայացնելու, հզորացնելու առաջնորդության կարողությունը` դրանով իսկ ազատ արձակելով մարդկանց ստեղծագործական ձիրքը:
- Խթանեք հարգանքին և փոխըմբռնմանը. Ջանացեք կառուցել փոխադարձ հարգանքի վստահության հարաբերություններ տարբեր մշակույթների, անհատների խմբերի միջև: Հաղթահարեք տարբերությունները երկխոսության միջոցով` նպաստելով ուսուցմանը և աճին:
- Հեշտացրեք ինքնակազմակերպումը. Հեշտացրեք Երկրի Հրովարտակի նախաձեռնությունների տարածումը` չփորձելով ղեկավարել դրանք, հիմնվելով պարզ բարոյական նպատակներով մարդկային խմբերի ինքնակազմավորման կարողության վրա, այդպիսով իսկ հասնելով դրական արդյունքների:
- Կենտրոնացեք արմատական պատճառների վրա. Ձեր միտքն ու գործը կենտրոնացրեք մարդկությանը սպառնացող հիմնական խնդիրների մարտահրավերների վրա ու թույլ մի տվեք, որ գոյություն ունեցող ոչ կայուն համակարգերը ու փորձը շեղեն Ձեզ:
- Եղեք նվիրված, միևնույն ժամանակ շատ ճկուն. Անսասան եղեք ֆունդամենտալ սկզբունքներին և Ձեր նվիրվածության մեջ վստահ եղեք, որ այն միջոցները, որոնք որդեգրել եք Ձեր նպատակներին հասնելու համար, համահունչ են Երկրի Հրովարտակի արժեքների հետ: Սակայն միշտ եղեք ճկուն, նորարար, երբ միջոցներ ու մեթոդներ եք ընտրում հանգամանքների փոփոխության արդյունքում:
- Հնարամիտ եղեք. Թույլ մի տվեք, որ Ձեր միտքն ու գործունեությունը սահմանափակվեն դրամական միջոցներից կախվածության պատճառով: Օգտագործեք ձեր երևակայությունը հնարամտությունը:
- Խելամտորեն օգտագործեք տեխնոլոգիաները. Նկատի ունեցեք, որ մարդկանց մեծ մասի համար կատարելագործված տեխնոլոգիաները հասանելի չեն, երբ կառուցում եք խնդիրների տեխնոլոգիական լուծումներ` համոզվեք, որ դրանք ձեռնտու են:
- Պաշտպանեք Երկրի Հրովարտակի ամբողջականությունը. Երկրի Հրովարտակը ներկայացնելիս, մեջբերումներ անելիս կամ թարգմանելիս հավատարիմ եղեք բնօրինակի շնչին և բովանդակությանը: Կապեք Երկրի Հրովարտակը միայն այն կազմակերպությունների իրադարձություների հետ, որոնք համահունչ են Հրովարտակի արժքներին և հայեցակարգին:
