Տարբեր անհատների կամ կազմակերպությունների կողմից Երկրի Հրովարտակի ընդունումը վկայում է՝ այդ փաստաթղթի հոգուն և շնչին լայն նվիրվածության մասին: Դա ապացուցում է նունպես, որ մեծ քանակությամբ անհատներ ու կառույցներ մտադիր են օգտագործել Երկրի Հրովարտակը` կոնկրետ իրավիճակին հարիր ուղիներով: Ընդունումը ենթադրում է նաև նվիրված աշխատանք` Երկրի Հրովարտակի սկզբունքների և արժեքների իրագործմամբ ու պահպանմամբ, ինչպես նաև մյուսների հետ համագործակցելու պատրաստակամություն:
Գոյություն ունեն բազմաթիվ այլ միջոցներ, որոնք կարող են օգնել կատարելագործելու Երկրի Հրովարտակի նպատակները: Օրինակ, որևէ կազմակերպություն կարող է կիրառել այդ փաստաթուղթն իր գործունեության վերանայման նպատակով` ձգտելով ավելի լավ արտացոլել Երկրի Հրովարտակի սկզբունքները: Կազմակերպությունը կարող է նաև ներառել Երկրի Հրովարտակն իր կրթական ծրագրերում:
Երկրի Հրովարտակի ընդունումը բաց է ցանկացած անհատի և կազակերպության համար: Միջազգային Երկրի Հրովարտակը ջանքեր է ձեռնարկում Երկրի Հրովարտակի ընդունումը վերահսկելու համար, և ստացվում է այնպես, որ ընդունումն իր մեջ ներառում է մի համաձայնագիր, որի հիման վրա ընդունողը հասարակայնորեն ճանաչվում է որպես Երկրի Հրովարտակի Ընդունող:Ընդունման Հաղորդագրություն՝
Դուք կարուղ եք ընդունել Երկրի Հրովարտակը ինտերնետի միջոցով կամ մեզ ուղարկել ձեր ընդունման հաղորդագրությունը` օգտագործելով հետևյալ ձևաչափը.
«Մենք` ներքոստորագրյալներս, ընդունում ենք Երկրի Հրովարտակը: Մենք ընդունում ենք փաստաթղթի գաղափարներն ու նպատակները: Մենք պարտավորվում ենք միանալ գլոբալ համագործակցությանը արդար, բազմակողմանի և խաղաղ աշխարհի կառուցման նպատակով: Խոստանում ենք նաև աշխատել հանուն Երկրի Հրովարտակի սկզբունքների և արժեքների իականացման»:
Ենթադրվում է, որ ընդունողը նույնպես պետք է`- Ակտիվորեն խթանի Երկրի Հրովարտակի իրագործմանը և հետևի գործունեության Ուղեցույցին, որը նշված է 6-րդ Գլխում:
- Առավելագույնս աջակցի Երկրի Հրովարտակի Նախաձեռնությանը և Երկրի Հրովարտակի ծրագրերին:
- Կիրառի Երկրի Հրովարտակն իր աշխատանքային գործունեությունում և անձնական կյանքում:
