| 1987թ. | ՄԱԿ-ի Շրջակա Միջավայրի և Զարգացման Համաշխարհային Հանձնաժողովը (Brundland Commission) առաջարկում է ստեղծել միջավայրի պաշտպանության կայուն զարգացման վերաբերյալ համընդհանուր հայտարարագիր` մի նոր հրովարտակի տեսքով, որը կձևավորի կայուն զարգացման հիմնական սկզբունքները; |
| 1992թ. | Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած
Երկրի Գագաթաժողովի նպատակներից մեկն էր մշակել միջազգայնորեն
ընդունվող Երկրի Հրովարտակը: Սակայն, կառավարություններին
չի հաջողվում գալ համաձայնության, և փոխարենը նրանք
ընդունում են Ռիոյի Միջավայրի և Զարգացման Հռչակագիր: |
Ռիոյի Գագաթաժողովի գլխավոր քարտուղարի`
Մորիս Սթրոնգի ղեկավարությամբ ստեղծվում է Երկրի Խորհուրդ,
որի նպատակն է խթանել Երկրի Գագաթաժողովի որոշումների
կիրառումը և խթանել կայուն զարգացման ազգային խորհուրդների
ստեղծումը: |
|
| 1994թ. | Երկրի Խորհրդի նախագահ Մորիս Սթրոնգը և Միջազգային Կանաչ Խաչի նախագահ Միխայիլ Գորբաչևը հայտարարում են Երկրի Հրովարտակի նախնական փաստաթուղթը ստեղծելու հասարակական նախաձեռնության մասին: Հոլանդիայի կառավարությունը տրամադրում է նախնական ֆինանսական աջակցություն: |
| 1995թ. | Երկրի Խորհուրդը և Միջազգային Կանաչ Խաչը միջազգային խորհուրդատվություններ են կազմակերպում, որոնք նպատակն են ունենում ձևավորել ժողովրդական Երկրի Հրովարտակ. Հաագայի Երկրի Խորհրդի Կլոր սեղանի շուրջ հանդիպում են միջազգային փորձագետներ և կառավարության պաշտոնյաներ: Երկրի Խորհուրդը դառնում է Երկրի Հրովարտակի նախաձեռնության միջազգային քարտուղարություն: |
| 1996թ. | Ռիո+5 ֆորումի նախապատրաստական փուլում, Երկրի Խորհուրդը նախաձեռնում է Երկրի Հրովարտակի խորհրդատվական գործընթաց: Ստեղծվում և շրջանառության մեջ են մտնում Երկրի Հրովարտակին առնչվող միջազգային օրենսդրության սկզբունքների ամփոփագիրը և վերլուծությունները: Տարեվերջում, Երկրի Խորհուրդը և Միջազգային Կանաչ Խաչը ձևավորում են Երկրի Հրովարտակի անկախ հանձնաժողով, որի նպատակն է վերահսկել Երկրի Հրովարտակի մշակման գործընթացը: Ստեղծվում է նաև մշակման կոմիտե: |
| 1997թ. | Երկրի Հրովարտակի հանձնաժողովը իր առաջին հանդիպումը հրավիրում է Ռիո +5 համաժողովում, որի արդյունքում լույս է տեսնում Երկրի Հրովարտակի առաջին նախագիծը, որպես հետագա զարգացում պահանջող նախնական փաստաթուղթ: Դրա շուրջ նախաձեռնվում և կազմակեպվում են համաշխարհային խորհրդակցություններ: |
| 1998թ. | Երկրի Հրովարտակի նախաձեռնությանը միանում են զանազան խմբեր և կազմում Երկրի Հրովարտակի ազգային կոմիտեներ ավելի քան 35 երկրներում: Այդ, և բազմաթիվ այլ խմբերը կազմակերպում են խորհրդակցություններ նախագծի շուրջ և սկսում են օգտագործել այն որպես կրթական միջոց: |
| 1999թ. | Ապրիլին լույս է տեսնում Երկրի Հրովարտակի երկրորդ նախագիծը, և շարունակվում են կազմակերպվել միջազգային խորհրդակցություններ. Երկրի Հրովարտակի ազգային կոմիտեների թիվը հասնում է 45-ի: |
| 2000թ. | Ս.թ. մարտին Երկրի Հրովարտակի հանձնաժողովը հավաքվում է Փարիզում, որպեսզի համաձայնության գան փաստաթղթի վերջնական տարբերակի վերաբերյալ: Երկրի Հրովարտակի պաշտոնական հրատարակումը տեղի է ունենում հունիսին, Հաագայի Խաղաղության Պալատում: Ստեղծվում է Երկրի Հրովարտակի Ղեկավար Կոմիտե` նախաձեռնության հաջորդ փուլը վերահսկելու նպատակով: Հիմնական նպատակներն են խթանել Երկրի Հրովարտակի տարածումը և կիրառումը քաղաքացիական հասարակության, գործարար շրջանների և իշխանության կողմից, ինչպես նաև աջակցել դպրոցներում և համալսարաններում Երկրի Հրովարտակի կրթական կիրառմանը: |
| 2002թ. | Երկրի Հրովարտակի նախաձեռնությունը հսկայական ջանքեր է գործադրում, որպեսզի ապահովի Երկրի Հրովարտակի ընդունումը Յոհանեսբուրգում տեղի ունեցող կայուն զարգացման վերաբերյալ Համաշխարհային Գագաթաժողովի կողմից: Սույն Գագաթաժողովի ընթացքում, մի շարք կառավարությունների ղեկավարներ և ՀԿ-ներ իրենց պատրաստակամությունն են հայտնում Երկրի Հրովարտակի սատարման հարցում, սակայն այդպես էլ ՄԱԿ-ի կողմից Երկրի Հրովարտակի պաշտոնական ճանաչումը տեղի չի ունենում: |
| 2005թ. | Երկրի Հրովարտակն արդեն թարգմանված է 32 լեզուներով, լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում և ընդունվել ավելի քան 2400 կազմակերպությունների կողմից: Այս ընթացքում սկսվում է Երկրի Հրովարտակի նախաձեռնության 2000-2005թթ. գործունեության ներքին և արտաքին ռազմավարական վերստուգումներ: Նոյեմբերին Ամստերդամում տեղի է ունենում Երկրի Հրովարտակ+5 հավաք ժողովը: Այս կապակցությամբ ավարտին է հասցվում հնգամյա ռազմավարական վերստուգումը, մատնանշվում են ձեռքբերումները և կազմվում ծրագրեր հաջորդ փուլի համար: |
| 2006թ. | Ղեկավար Կոմիտեին փոխարինելու է գալիս Երկրի Հրովարտակի 23 անդամ ունեցող նոր միջազգային Խորհուրդը, որը լիազորված է լինում վերանայել քարտուղարության հիմնական ծրագրերն ու աշխատակազմը: Խորհուրդը և քարտուղարությունը վերակազմավորվում են Միջազգային Երկրի Հրովարտակի: |
| 2008թ. | Այս շրջանում Երկրի Հրովարտակը թարգմանվում է 40 լեզուներով և ընդունվում 4600 կազմակերպությունների կողմից, որոնք ներկայացնում են միլիոնավոր մարդկանց շահերը: Երկրի Հրովարտակի միջազգային խորհուրդը ընդունում է նոր երկարատև ռազմավարական ծրագիր, որը շեշտադրում է Երկրի Հրովարտակի նախաձեռնության ապակենտրոնացված տարածումը: Բիզնեսի, կրթության, լրատվության, կրոնի, երիտասարդության և ՄԱԿ-ի ոլորտներում ստեղծվում են 6 նոր անկախ նպատակային խմբեր՝ ապակենտրոնացված տարածումը խթանելու նպատակով: |
