EARTH CHARTER
 
 
ԵՐԿՐԻ ՀՐՈՎԱՐՏԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Երկրի Հրովարտակը ժողովրդական հայտարարագիր է գլոբալ փոխկախվածության համընդհանուր պատասխանատվության վերաբերյալ, որը երևան է բերում արդար, կայուն և խաղաղ աշխարհ կառուցելու հիմնական սկզբունքներ: Այն փորձում է ճանաչել այն հիմնական մարտահրավերները, որոնք սպառնում են մարդկությանը 21-րդ դարում: Երկրի Հրովարտակի սկզբունքները ձևավորված են ծառայելու իբրև մի ”համընդհանուր չափանիշ, որով պետք է կարգավորվի և գնահատվի բոլոր անհատների, կազմակերպությունների,գործարար շրջանների, իշխանությունների և անդրազգային հաստատությունների վարքը” (Երկրի Հրովարտակի ներածական): Երկրի Հրովարտակը տասնամյա համաշխարհային, բազմամշակույթային երկխոսության արդյունք է: Այս գործընթացը, ներառելով առավել բաց խորհրդոտվական աշխատանք միջազգային փաստաթղթի մշակման հարցում, հանդիսանում է Երկրի Հրովարտակի` իբրև բարոյական ուղեցույցի օրինականության հիմնական դրույթ:

1. Երկրի Հրովարտակի սկզբնաղբյուրները

Մեր Ընդհանուր Ապագայի (1987) խորհուրդների հետ մեկտեղ, Շրջակա Միջավայրի և Զարգացման Համաշխարհային Հանձնաժողովի (WCED) հաշվետվությունը կոչ է հանդիսանում ստեղծելու ”Շրջակա Միջավայրի Պահպանության և Կայուն Զարգացման Համընդհանուր Հռչակագիր”, որը կունենար ”մի նոր հրովարտակի ” տեսք` պարունակելով այնպիսի սկզբունքներ, որոնք կուղեկցեին ազգերին իրենց կայուն զարգացման գործընթացում: Հիմնվելով այս խորհուրդների վրա` Մորիս Սթրոնգը` 1992թ-ի Ռիոյի Երկրի Գագաթաժողովի Քարտուղարը, 1990 թ-ին առաջարկեց, որպեսզի Գագաթաժողովը մշակի Երկրի Հրովարտակը և ընդունի այն: Ռիոյի Գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանում անցկացվեցին միջկառավարական խորհրդակցություններ, սակայն Երկրի Հրովարտակի սկզբունքների վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվեց: Ռիոյի Գագաթաժողովի Հռչակագիրը պարունակում է մի շարք արժեքավոր սկզբունքներ, սակայն դրա մեջ բացակայում են բարոյականությանը վերաբերող սկզբունքները, այսինքն այն, ինչ մարդիկ հույս ուներին գտնել Երկրի Հրովարտակի մեջ:

Այդ պատճառով, Մորիս Սթրոնգը` որպես Երկրի Խորհրդի Նախագահ, 1994թ. միանում է Կանաչ Խաչի նախագահ Միխաիլ Գորբաչևին` նոր Երկրի Հրովարտակի նախաձեռնություն արձակելու նպատակով: Սթրոնգին և Գորբաչևին ծանոթացրել էին WCED-ի գլխավոր քարտուղար Ջիմ Մաք-Նեյլը, ու Նիդերլանդների թագուհի Բեատրիսը և վարչապետ Ռուուդ Լուբերսը: Հոլանդիայի կառավարությունը տրամադրեց նախնական ֆինանսական աջակցություն: Նախատեսվում էր վարել այդ ծրագիրը, որպես քաղաքացիական հասարակության նախաձեռնություն, և մշակել մի հրովարտակ, որը կարտացոլեր գլոբալ քաղաքացիական հասարակության առաջացող համաձայնությունը համընդհանուր արժեքների և սկզբունքների նկատմամբ՝ հանուն կայուն ապագայի:

1995 թ. սկվեց Երկրի Հրովարտակի ծրագիրը, որի առաջին գործադիր տնօրենն էր Ալժիրի դեսպան Մուհամեդ Սահնունը: Ծրագիրը իրենից ներկայացնում էր նոր միջազգային բանակցությունների գործընթաց և ուսումնասիրություններ՝ էկոլոգիական բարոյականության, կայուն զարգացման ու միջազգային իրավունքի բնագավառներում: Մաքսիմո Քալաոյի (Ֆիլիպիներ)` Երկրի Խորհրդի գործադիր տնօրենի ղեկավարությամբ Կոստա Ռիկայում հիմնադրվեց Երկրի Հրովարտակի Քարտուղարությունը: 1996թ. Միրիան Վիլելան (Բրազիլիա) դարձավ Երկրի Հրովարտակի գործունեության համակարգողը Երկրի Խորհրդում: 1996 թ. ավարտին ստեղծվեց Երկրի Հրովարտակի հանձնաժողովը՝ փաստաթղթի մշակման գործընթացը վերահսկելու նպատակով, որի համանախագահներն էին Մորիս Սթրոնգը և Մ.Գորբաչևը, կազմի մեջ մտնում էին 23 նշանավոր անձինք, ովքեր ներկայացնում էին աշխարհի բոլոր հիմնական դավանանքները: Հանձնաժողովը՝ Երկրի Հրովարտակի նախագիծը մշակող միջազգային նախապատրաստական կոմիտեի կազմման և ղեկավարման համար ԱՄՆ-ից հրավիրեց կրոնի և բարոյականության պրոֆեսոր Ստիվեն Ռոքֆելլեռին: Նախապատրաստական գործընթացը, որը սկսվել էր 1997թ. հունվարին, տևեց 3 տարի:

Երկրի Հրովարտակի ստեղծմանը մասնակցել են հարյուրավոր կազմակերպություններ և հազարավոր անհատներ: Ստեղծվել էր Երկրի Հրովարտակի 45 ազգային կոմիտե: Երկրի Հրովարտակի երկխոսություներ են տարվել ամբողջ աշխարհում և ինտերնետով, իսկ Ասիայում, Աֆրիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում և Եվրոպայում անց են կացվել խոշոր տարածաշրջանային կոնֆերանսներ: Երկրի Հրովարտակի գաղափարները և արժեքները արտացոլում էին բազմաթիվ ինտելեկտուալ աղբյուրների և հասարակական շարժումների ազդեցությունը: Այն ներառում է աշխարհի դավանանքների իմաստությունը, մեծ փիլիսոփայական ավանդույթներ և նոր գիտական աշխարհայացք, որն այլ դիսցիպլինների հետ մեկտեղ, կրում էր կոսմոլոգիայի ու բնապահպանության ազդեցությունը: Երկրի Հրովարտակը պետք է դիտվի որպես գլոբալ բարոյական շարժման արդյունք, որը շեշտադրում է Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը` մեծ աջակցություն վայելելով 1990-ականներին:

Նախապատրաստական Կոմիտեն սերտ համագործակցում էր Համաշխարհային Բնության Պահպանման Միության (IUCN) միջազգային իրավունքի հանձնաժողովի հետ և մանրազննին ուսումնասիրել էր համապատասխան միջազգային իրավունքի բոլոր հռչակագրերը և պայմանագրերը, ինչպես նաև ավելի քան 200 քաղաքացիական հռչակագրեր ու պայմանագրեր: Երկրի Հրովարտակը հիմնվում էր միջազգային բնապահպանական և կայուն զարգացման իրավունքի վրա, և իր հերթին հարստացնում այն: Հռչակագիրը արտացոլում է այն մտավախությունները և ձգտումները, որոնք հնչեցվել են ՄԱԿ-ի Գագաթաժազովի յոթ հանդիպումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել 1990-ականներին՝ բնապահպանության, մարդու իրավունքների, բնակչության, երեխաների, կանանց, սոցիալական զարգացման և քաղաքների հիմնահարցերի շուրջ:

Երկրի Հրովարտակի վերջնական տարբերակը, որը վավերացվել է 2000թ. մարտին Փարիզում, UNESCO-ի գլխավոր գրասենյակում կայացած Երկրի Հրովարտակի հանձնաժողովի նիստի ընթացքում, պարունակում է նախաբան, 16 հիմնական սկզբունքներ, 61 օժանդակող սկզբունքներ և վերջաբան, որը կոչվում է ”Ճանապարհ դեպի առաջ”: Նախաբանը հաստատում է, որ «մենք միասնական Երկրի ընդհանուր ճակատագիր ունեցող միասնական մարդկային ընտանիք և համակեցություն ենք», իսկ Երկրի Հրովարտակը կոչ է անում բոլոր մարդկանց ճանաչել իրենց պատասխանատվությունը` յուրաքանչյուրն իր կարգավիճակի հնարավորությունների համաձայն, հանուն ողջ մարդկության գալիք սերունդների բարեկեցության: Ճանաչելով մարդկության բնապահպանական, տնտեսական, հասարակական, մշակույթային խնդիրների փոխկապակցվածությունը` Երկրի Հրովարտակը իրենից ներկայացնում է ամբողջական բարոյական մի ոլորտ: Սկզբունքների չորս բաժինների անվանումները մատնանշում են տեսության բազմակողմանիությունը՝ I. Հարգել և հոգալ ամենայն շնչավորի համակեցության մասին, II. Էկոլոգիական ամբողջականութուն, III. Սոցիալական ու տնտեսական արդարություն. IV. Ժողովրդավարութուն, հրաժարում բռնությունից ու խաղաղութուն:

Երկրի Հրովարտակը ընդունում է լայն տարածում գտած մի շարք հոգևոր մոտեցումներ և արժեքներ, որոնք ամրապնդում են նվիրվածությունը վերջինիս բարոյական սկզբունքների հանդեպ: Այս փաստաթուղթը ավարտվում է խաղաղության, կյանքի պայծառ ընկալման տեսակետով:

2. Երկրի Հրովարտակի Նախաձերնություն 2000-2005

Երկրի Հրովարտակի Նախաձեռնության երկրորդ փուլը սկիզբ է առել Երկրի Հրովարտակի պաշտոնական արձակումով, 2000թ. հունիսին Հաագայի Խաղաղության Պալատում: Այնուհետև, Երկրի Հրովարտակի հանձնաժողովը հանձնեց Երկրի Հրովարտակի նախաձեռնության վերահսկողության և ֆինանսական միջոցների հայթայթման պատասխանատվությունը նորաստեղծ Ղեկավար Կոմիտեին, որն իր մեջ ներառում էր նաև Երկրի Հրովարտակի հանձնաժողովի մի քանի անդամներ: Կոմիտեն ստանձնեց Երկրի Հրովարտակի բովանդակության վերաբերյալ պատասխանատվությունը, իսկ անդամները շարունակում էին խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերել անհատական հիմունքներով: 2000թ. Միրիան Վիլելան ստանձնեց Երկրի Հրովարտակի Քարտուղարության տնօրենի պաշտոնը Խաղաղության համալսարանում: Հաջորդ 5 տարիների ընթացքում Երկրի Հրովարտակը թարգմանվեց 40 լեզուներով և ընդունվեց 2500 կազմակերպությունների կողմից, որոնք ներկայացնում են միլիանավոր մարդկանց շահերը: Այդ կազմակերպությունների թվին են պատկանում UNESCO-ն, Համաշխարհային Բնության Պահպանման Միությունը (IUCN), Տեղական բնապահպանական նախաձեռնությունների միջազգային խորհուրդը (ICLEI), ԱՄՆ-ի Քաղաքապետերի Խորհուրդը:
Երկրի Հրովարտակը իրենից ներկայացնում է կայուն զարգացման ու խաղաղության հիմնական բաղադրատարրերի փայլուն հավաքածու, որը երկար ժամանակ կիրառվել է որպես դասավանդման միջոց դպրոցներում, քոլեջներում, համալսարաններում, ոչ պաշտոնական կրթական ծրագրերում:

2002թ. Յոհանեսբուրգի Կայուն Զարգացման Համաշխարհային Գագաթաժողովին մեծ ջանքեր են գործադրվել Երկրի Հրովարտակի ճանաչման ուղղությամբ: Գագաթաժողովի ընթացքում մի շարք համաշխարհային առաջնորդներ, պետությունների նախագահներ, ինչպես նաև մեծ թվով ՀԿ-ներ հասարակական հաղորդակցություններ արձակեցին ի սատար Երկրի Հրովարտակի: Յոհանեսբուրգի Հռչակագրի վերջնական տարբերակում չկա հստակ հղում Երկրի Հրովարտակի վրա: Սակայն Հրչակագրով հաստատվում է Երկրի Հրովարտակի գլխավոր թեման, երբ, օգտագործելով Երկրի Հրովարտակի լեզուն, այնտեղ նշվում է, որ «մենք հայտնում ենք մեր պատասխանատվությունը միմյանց կյանքի, մեր համայնքի, մեր երեխաների հանդեպ”: Այժմ նպատակաուղղված միջոցներ են ձեռնարկվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից Երկրի Հրովարտակի պաշոնական ճանաչման համար:

2005թ. դրությամբ Երկրի Հրովարտակն արդեն լայն ճանաչում էր ստացել, որպես գլոբալ համաձայնություն՝ կայունության դրույթի, կայուն զարգացման մարտահրավերների ու տեսակետի, և կայուն զարգացմանը հասնելու սկզբունքների վերաբերյալ: Այն հիմք է հանդիսանում խաղաղության հարցերով բանակցությունների, կառավարման և օրենսդրական գործընթացների համար, դրա վրա հղումներ են կատարում բարոյականության գլոբալ չափանիշները ու նորմերը մշակելիս, այն ծառայում է որպես համայնքների զարգացման գործոն, որպես կայուն զարգացման կրթական ծրագրերի հիմք: Երկրի Հրովարտակը կարևոր ազդեցություն ունեցավ նաև ՄԱԿ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման տասնամյակի» իրականացման պլանի մշակման վրա, Միջազգային Երկրի Հրովարտակը դարձավ UNESCO -ի գործընկերը Տասնամյակի խթանման հարցում:

2005թ. Ղեկավար Կոմիտեն նախաձեռնեց Երկրի Հրովարտակի նախաձեռնության առաջընթացի, ուժեղ կողմերի ու թերությունների ռազմավարական ուսումնասիրություն/քննարկում: Այն ներառում էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գնահատում: Արտաքին գնահատումը կատարեց կայուն զարգացման բնագավառում միջազգային խորհրդատու Ալան Աթքինսոնը: Գահատման գործընթացի արդյունքում եկան այնպիսի եզրահանգման, որ 2000-2005թթ. միջև ընկած ժամանակահատվածում մեծ ձեռքբերումներ են գրանցվել, Նախաձեռնությունը բավականին խոստումնալից է, որ այդ գործընթացը շարունակական պետք է լինի, սակայն ապագա հաջողությունները պահանջում են կառավարման համակարգի և երկարաժամկետ ռազմավարական ծրագրավորման վերակառուցում:
Ռազմավարական գնահատման գործընթացը ավարտին էր հասել Նեդերլանդներում տեղի ունեցած Երկրի Հրովարտակի համաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր Նեդերլանդների Կայուն զարգացման միջազգային մամագործակցության ազգային կոմիտեի կողմից (NCDO)` միաբանելով Երկրի Հրովարտակի ավելի քան 400 առաջնորդների ակտիվիստների: Այդ համաժողովի ժամանակ ընդունվեց Ղեկավար Կոմիտեի որոշում`այն է, Ալան Աթկինսոնին նշանակել Երկրի Հրովարտակի Քարտուղարության գործադիր տնօրեն:

Նեդեռլանդների կոնֆերանսի ընթացքում Ամստերդամի KIT տպագրատանը մի գիրք է լույս տեսնում, որն անվանվում է ”The Earth Charter in Action: Towards Sustainable World” («Երկրի Հրովարտակը գործում. Դեպի կայուն աշխարհ» Խմբագրողներ` Փիտեր Բլեյզ Կոկրորան, Միրիան Վիլելա, Ելիդ Ռյոռիկ): Այս հրատարակությունը պարունակում է 60 հոդված, որոնք գրառվել են Երկրի Հրովարտակի մի շարք առաջնորդների և աջակիցների կողմից ողջ աշխարհով մեկ, և իրենից ներկայացնում է Երկրի Հրովարտակի և Երկրի Հրովարտակի գործունեության դերի և նշանակության արժեքավոր ամփոփագիր:

3. Երկրի Հրովարտակի Նախաձեռնությունը 2006 թ-ից մինչ այսօր

2006թ. Երկրի Հրովարտակի քարտուղարությունը վերակառուցվեց Միջազգային Երկրի Հրովարտակի (ՄԵՀ): 23 անդամներից բաղկացած Միջազգային Երկրի Հրովարտակի նորաստեղծ Խորհուրդը եկավ փոխարինելու Ղեկավար Կոմիտեին և ղեկավարելու Միջազգային Երկրի Հրովարտակի հիմնական ծրագրերը ու աշխատակազմը: Ստիվեն Ռոքֆելլեռը, Ռազինա Վագիեթը` Հարավային Աֆրիկայից, Էռնա Վիտոէլառը` Ինդոնեզիայից, ընտրվում են նորաստեղծ Միջազգային Երկրի Հրովարտակի Խորհրդի համանախագահներ: Շվեդիայի մայրաքաղաք Ստոգհոլմում ստեղծվեց Երկրի Հրովարտակի Կապերի ռազմավարական պլանավարման կենտրոն: Երկրի Հրովարտակի նախկին քարտուղարությունը` Խաղաղության Համալսարանում, վերափոխվեց Երկրի Հրովարտակի Կայուն զարգացման կրթության կենտրոնի: Միջազգային Երկրի Հրովարտակի Խորհուրդը ընդունեց առաքելության հայեցակարգի և տեսակետի դրույթներ և ձևավորեց նոր ռազմավարություն ու քաղաքավարություն երրորդ փուլի համար:

Ազգային իշխանությունները սկսեցին ավելի հստակ ցուցաբերել պաշտոնական նվիրվածություն Երկրի Հրովարտակի հանդեպ: Բրազիլիայի բնապահպանության նախարարությունը պաշտոնական պայմանագիր կնքեց Միջազգային Երկրի Հրովարտակի քարտուղարության և Պետրոպոլիսի Մարդու Իրավունքների Պաշտպանության Կենտրոնի (ստեղծված` Լեոնարդո Բոֆֆիյի Մարսիա Միրանդայի կողմից) հետ, այդպիսով խթանելով Երկրի Հրովարտակի կիրառումը Բրազիլայի հասարակության յուրաքանչյուր սեկտորում: Երկրի օրվա 2007թ. նախագահական տոնակատարությունների ժամանակ Մեքսիկայի կառավարության Կրթության ու բնապահպանության նախարարները հասարակայնորեն հայտնեցին իրենց պատրաստակամությունը կիրառելու Երկրի Հրովարտակը մեքսիկական դպրոցական համակարգում որպես կրթական միջոց: Այլ պետական ու քաղաքական իշխանություններ պատրաստակամություն հայտնեցին կամ աջակցեցին Երկրի Հրովարտակի պաշտոնական ընդունման և կիրառման նախաձեռնությանը: Դրանց թվին են պատկանում Քվինսլենդի Նահանգը, (Ավստրալիա), Թաթարստանի Հանրապետությունը, այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Քալգարին (Կանադա), Մյունհենը (Գերմանիա), Նյու Դելին (Հնդկաստան), Օսլոն (Նորվեգիա), Սան Պաուլոն (Բրազիլիա):

2006-2007թթ. ընթացքում Երկրի Հրովարտակը ընդունած կազմակերպություների թիվը հասել էր 4600-ի, Երկրի Հրովարտակի ինտերնետային կայքի այցելուների թիվը սկսեց կտրուկ աճել` հասնելով ամսեկան մոտ 100000-ի: Կրոնական միավորումներում ու գործարար շրջաններում սկսվեց նոր ծրագրերի իրականացում: Երկրի Հրովարտակի Երիտասարդական Նախաձեռնությունը շարունակում է համագործակցել ավելի քան 23 երկրներում գործող խմբերի հետ, Երկրի Հրովարտակի մասնաճյուղերի թիվը հասնում է 97-ի` ավելի քան 57 երկրներում: Երկրի Հրովարտակը սկսում է զբաղվել այնպիսի նոր խնդիրներով, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և համախմբված գործողությունների անհրաժեշտությունը; Միջազգային Երկրի Հրովարտակը հրավիրվել էր մասնակցելու Խաղաղության համար միջմշակույթային ու միջկրոնական համագործակցության համաժողովին, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահի կողմից:

2007թ. Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի Ամանա Կեյ կենտրոնում կազմակերպված և Օսքար Մոտոմուրայի նախագահությամբ տեղի ունեցած երկարաժամկետ ռազմավարական պլանավորման հարցերով եռօրյա սեմինարի ինտենսիվ աշխատանքի արդյունքում Միջազգային Երկրի Հրովարտակի Խորհուրդը արձակեց ”Ապակենտրոնացված լիազորություն ընդլայնման համար” նոր ռազմավարություն, որի նպատակն էր նախաձեռնության մեջ ակտիվ մասնակցության զգալի ընդլայնումը, առանց ծավալուն կենտրոնական համակարգման անհրաժեշտության: Լույս տեսավ նոր «Գործողության Ուղեցույց»` որպես կարգավորման գործիք, որպեսզի այս ապակենտրոնացված գործունեությունը խթանի Երկրի Հրովարտակի իր տեսակետների կիրառումը:

Երկու տարի շարունակ Երկրի Հրովարտակի Նախաձեռնության` դեպի երրորդ փուլ անցումը ղեկավարելուց հետո, Ալան Աթ Քիսոնը հրաժարվում է Միջազգային Երկրի Հրովարտակի գործադիր տնօրենի պաշտոնից, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի իր խորհրդատվական աշխատանքին և այլ նմանատիպ նախագծերին: Նա շարունակում է իր համագործակցությունը Միջազգային Երկրի Հրովարտակի հետ` իբրև խորհրդատու: Միրիան Վիլելան նշանակվում է Միջազգային Երկրի Հրովարտակի նոր գործադիր տնօրեն, իսկ Միջազգային Երկրի Հրովարտակի քարտուղարության գլխավոր գրասենյակը, ինչպես նաև Երկրի Հրովարտակի Կայուն զագացման կրթության կենտրոնը, նորից հաստատվում են Կոստա Ռիկայի Խաղաղության Համալսարանում: 2007թ. Էռնա Վիթոելյարը հանձնում է իր համանախագահի պաշտոնը, իսկ Բռենդոն Մքքեյը ընտրվում է նոր համանախագահ:

Կարևորելով ապագան` Երկրի Հրովարտակը շարունակում է աճել իբրև գործունեության սկզբնաղբյուր ու դրդապատճառ, կրթական հենք, միջազգային ոչ պարտադիր իրավունքի փաստաթուղթ, ինչպես նաև մշտապես մեջբերվող փաստաթուղթ՝ քաղաքավարության, օրենսդրության, միջազգային չափանիշների ու պայմանագրերի ձևավորման հարցում:

Երկրի Հրովարտակի ընդունումը դարձել է մի գործընթաց, որը շեշտադրում է այդ փաստաթղթի հետ գործնական առնչությունը, ներառյալ Հրովարտակը` որպես գնահատման հիմք: Ապակենրոնացված Լիազորումը ճանապարհ է բացում Երկրի Հրովարտակի հետ կապված աշխատանքների արագ տարածման համար ողջ աշխարհով մեկ: Հաշվի առնելով սույն մոտեցումը` Միջազգային Երկրի Հրովարտակի Խորհուրդն իր` 2008թ. մայիսյան հանդիպման ժամանակ ընդունում է երկարատև ռազմավարական ծրագիր, ներառելով 6 նպատակային ուժերի ստեղծում, որոնք պետք է նախաձեռնեին նոր գործունեություն ի սատար Երկրի Հրովարտակի` բիզնեսի, կրթության, լրատվության, կրոնի, ՄԱԿ-ի երիտասարդության հիմնահարցերին: