|
|
 |
| Երկրի Հրովարտակի նախաձեռնության առաքելությունն է խթանել անցումը դեպի ապրելակերպի կայուն ձևի և համաշխարհային հանրությանը, որը հարգում է ընդհանուր բարոյական սկզբունքները, որոնցից են՝ խնամք և հարգանք դեպի կյանքի ամբողջությունը, էկոլոգիական միասնությունը, մարդկանց բազմակողմանի իրավունքները, հարգանք դեպի բազմազանություն, տնտեսական արդարություն, ժողովրդավարություն և խաղաղության կուլտուրա:
|
|
| |
| Ինչպես
կարող եք մասնակցել և աջակցել
Երկրի Հրովարտակի նախաձեռնությունը քաջալերում
է մարդկանց օգտագործել Երկրի Հրովարտակը իրենց անձնական
կյանքում, ինչպես նաև այն կազմակերպություններում, որոնց
պատկանում են: Գոյություն ունեն բազմաթիվ հնարավորություններ,
որոնց միջոցով դուք կարող եք մասնակից դառնալ Երկրի Հրովարտակի
գաղափարի իրականացմանը:
Երկրի
Հրովարտակի նախաձեռնության ապակենտրանացված տարածման Գործողության
ուղեցույց
Գործողության ուղեցույցի նպատակն է հաստատել
կայունության մի հստակ չափանիշ այն հարցում, թե ինչպես
են Երկրի Հրովարտակի անունից իրականացվում ապակենտրոնացված
գործողությունները: Ստորև ներկայացված Գործողության ուղեցույցը
միջոց է, որը մշակվել է ի օգնություն բազմաթիվ մարդկանց`
վարելու Երկրի Հրովարտակի հետ կապված գործունեությունն
այն ճանապարհներով, որոնք համահունչ են Երկրի Հրովարտակի
արժեքների ու սկզբունքների հետ:
|
|
|
|
 |
 |
| Երկրի
Հրովարտակը |
“Երկրի
Հրովարտակի նախաձեռնությունը” |
| դա հիմնական բարոյական
սկզբունքների հռչակագիր է՝ նվիրված 21-րդ դարում արդար, կայուն
եւ խաղաղ հանրություն կառուցելուն: |
Երկրի Հրովարտակի
սկզբունքները ու արժեքները տարածող և իրականացնող մարդկանց, կազմակերպությունների,
կառույցների աննախադեպ բազմազան գլոբալ ցանցի հավաքական անվանումն
է: |
|
|