- Տարածեք Երկրի Հրովարտակի վերաբերյալ տեղեկությունը Ձեր ըկերների շրջանակներում և տեղական համայնքներում;
- Հաստատեք Երկրի Հրովարտակը և քաջալերեք այն կազմակերպություններին, որոնց պատկանում եք, և Ձեր տեղական համայնքներին, որպեսզի օգտագօրծեն և հաստատեն Երկրի Հրովարտակը;
- Ստեղծեք Երկրի Հրովարտակն ուսումնասիրող խումբ և հետազոտեք, թե ինչպես կարելի է օգտագործել Երկրի Հրովարտակը և կիրառել վերջինիս սկզբունքները Ձեր տանը, աշխատավայրում և տեղական համայնքներում;
- Միացեք Երկրի Հրովարտակի Նախաձեռնության 6 թիրախային բնագավառներում՝ կրթություն, գործարար շրջաններ, լրատվություն, կրոն, երիտասարդություն և ՄԱԿ, գործող Նպատակային խմբերից մեկի աշխատանքներին:
- Համագործակցեք Երկրի Հրովարտակի Գործընկերների և մասնաճյուղերի և այլ կազմակերպությունների հետ, որոնք հաստատել են Երկրի Հրովարտակը Ձեր տարածաշրջանում:
- Կատարեք դրամական ներդրումներ կամ տրամադրեք այլ անհրաժեշտ ծառայություններ` սատարելով Միջազգային Երկրի Հրովարտակը և այլ ծրագրերին:
- Խորհրդակցեք և հետևեք Երկրի Հրովարտակի ապակենտրոնացված տարածման գործունեության Ուցույցին, որը հասանելի է Երկրի Հրովարտակի վեբ կայքում:
Դպրոցներում, գործարար շրջաններում, կառավարությունում, ՀԿ-ներում և համագումարներում Երկրի Հրովարտակի կիրառման բազմաթիվ ճանապարհներ կան: Օրինակ, այն կարելի է օգտագործել, որպես`
- կրթական միջոց, որը կօգնի հասկանալ մարդկությանը սպառնացող մարտահրավերները և տարբերակները, ինչպես նաև կայուն կենսաոճը.
- գործելու կոչ և բարոյական ուղեցույց դեպի կայուն կենսաոճ, որը կարող է առաջ բերել նվիրվածություն, համագործակցություն և փոփոխություն.
- արժեքների մի համակարգ, որը կուղեկցի բոլոր մակարդակների իշխանություններին արդար, շարունակական և խաղաղ աշխարհ կառուցելու նպատակով քաղաքավարության և ռազմավարության ձևավորման հարցում.
- բազմակողմանի կառուցվածք կորպորատիվ, հասարակական և էկոլոգիական պատասխանատվության, ինչպես նաև բարոյական վարքի չափանիշների ձևավորման համար.
- խթան ընդհանուր նպատակների, արժեքների և գլոբալ բարոյականության հարցերի շուրջ բազմասեկտորային, միջմշակութային և միջկրոնական երկխոսության համար.
- ոչ պարտադիր իրավունքի փաստափուղթ, որը բարոյական հիմք է հանդիսանում շրջակա միջավայրի և կայուն զարգացմանը վերաբերվող օրենքի մշակման համար.
- կայունության նպատակին ուղղված առաջընթացի գնահատման գործիք.
