Հետևյալ կետերը ներկայացնում են Երկրի Հրովարտակի նախաձեռնության նպատակները ու ռազմավարական խնդիրները:
Նպատակներ՝
- Բարձրացնել Երկրի Հրովարտակի մասին տեղեկատվությունը ողջ աշխարհում ու խթանել իր բարոյական հայեցակարգի ճանաչմանը:
- Խթանել Երկրի Հրովարտակի ճանաչումը և ընդունումը անհատների, կազմակերպությունների ու ՄԱԿ-ի կողմից:
- Խթանել Երկրի Հրովարտակի կիրառումն իբրև բարոյական ուղեցույց, ինչպես նաև իր սկզբունքների օգտագործումը քաղաքացիական հասարակության, գործարար շրջանների և իշխանությունների կողմից:
- Քաջալերել և աջակցել Երկրի Հրովարտակի կրթական կիրառումը դպրոցներում, համալսարաններում, կրոնական համայնքներում ու տեղական համայնքներում և այլ միջավայրերում:
- Խթանել Երկրի Հրովարտակի` որպես ոչ պարտադիր իրավունքի փաստաթղթի, ճանաչումը և օգտագործումը:
Ապակենտրոնացված լիազորության ռազմավարություն
«Ապակենտրոնացված լիազորության բարձրացումը» 2007թ. ընդունված որոշումների, քաղաքական ցուցմունքների հավաքածուի համառոտ անվանումն է: Ռազմավարության նպատակն է ճանապարհ բացել Երկրի Հրովարտակի նախաձեռնության լայն տարածման համար, առանց ուժեղացնելու կենտրոնական կառավարումը, թույլ տալով մեծաքանակ ինքնակազմակերպվող ջանքերին զարգանալ և աճել:
Ի սատար այս նոր ռազմավարության, ստեղծվել է Երկրի Հրովարտակի նախաձեռնության Ապակենտրոնացված լիազորման գործողության ուղեցույց: Հետևելով այս ուղեցույցին` ցանկացած անհատ, կազմակերպություն կամ համայք կարող է օգտվել Երկրի Հրովարտակից ու գործի դնել այն հարմար ուղիներով` սեփական հնարավորություններին և կարուղություներին համաձայն:
Թիրախոյին ոլորտներ - Նպատակային խմբեր
2008թ. մայիսին կայացած 3-րդ ամենամյա հանդիպման ժամանակ Միջազգային Երկրի Հրովարտակի խորհուրդը հավանություն է տվել 6 նպատակային խմբերի ստեղծմանը, որպես նոր երկարատև ծրագրի մի մաս, որը հիմնվում է ապակենտրոնացված լիազորման սկզբունքի վրա, ու նախատեսված է ցանցի արագ ձևավորման ու գործունեության խթանման համար հետևյալ բնագավառներից որևէ մեկում`
- Գործարար Շրջաններ
- Կրթություն
- Լրատվություն
- Կրոն
- Միացյալ Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
- Երիտասարդություն
Այս 6 բնագավառները ընտրվել են, քանզի դրանք առավելագույնս կիրառվում են Երկրի Հրովարտակի ռազմավարական օգտագործմամբ կայուն կենսաոճին անցնելուն: Այս բնագավառների մեծամասնությունում արդեն իսկ նախաձեռնվում են հուսալի քայլեր և իրականացվում ծրագրեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ Նպատակային խմբերի հետագա գործունեության համար: Այս բոլոր բնագավառներում առկա է նաև Երկրի Հրովարտակի հանդեպ հետաքրքրություն՝ որը կարող է բնականորեն կամ ինքնաբերաբար ընդլայնվել ու տարածվել՝ նպատակային խմբերի հաջող գործունեության դեպքում:
Նպատակային խմբերը ստեղծված են եղել գործելու որպես կամավոր ցանցեր՝ հիմք դնելու նոր նախաձեռնություններին: Դրանք Միջազգային Երկրի Հրովարտակի խորհուրդի մտահաղացումներն էին և հիմնվել են ՄԵՀ-ի Խորհրդի տարբեր անդամների կողմից, ովքեր գործում էին որպես թիմի «միջուկային» անդամներ: Միջազգային Երկրի Հրովարտակի Խորհուրդի գործադիր կոմիտեն պետք է հավանություն տա յուրաքանչյուր նպատակային խմբի առաջնորդներին նշանակելիս: Միջազգային Երկրի Հրովարտակի Խորհրդը նույնպես կանոնավոր կերպով վերանայելու է յուրաքանչյուր նպատակային խմբի աշխատանքն ու առաջընթացը: Այնուամենայնիվ, ՄԵՀ Խորհրդը ու Քարտուղարությունը ոչ ուղղորդում, ոչ էլ կառավարում են խմբերի աշխատանքը: Քարտուղարությունը տրամադրելու է որոշ հիմնական ծառայություններ` ի սատար նպատակային խմբերի: Այն նույնպես դեր կունենա որոշ նպատակային խմբերի աշխատանքների բարելավման հարցում, այն պարագայում, եթե ունենա համապատասխան գիտափորձ ու հնարավորություններ, ինչպես, օրինակ, կրթության բնագավառում: Ենթադրվում է, որ նպատակային խմբերի առաջնորդների խումբը կներառի ՄԵՀ խորհրդի անդամ չհանդիսացող անհատներ, դրանով իսկ հնարավորություն ընձեռնելով այլ կազմակերպություններին մասնակցելու նպատակային խմբերի աշխատանքին` այդպիսով հետագա զարգացում ապահովելով «ընդլայնված քարտուղարության» գաղափարի համար:
Ապակենտրոնացված լիազորության ռազմավարության
և նպատակային խմբերի ստեղծման հիմքում ընկած է այն գաղափարը,
որ Երկրի Հրովարտակի նախաձեռնությունը մի մեծ ցանց է, ոչ
թե պաշտոնապես ստեղծված ՀԿ:
Հնարավոր չէ տարածել Երկրի Հրովարտակի Նախաձեռնության ազդեցությունն
ամբողջ աշխարհով մեկ և իրագործել դրա առաքելությունը, եթե
ՄԵՀ ընկալվի որպես սովորական կազմակերպություն , որտեղ գործունեությունը
ղեկավարվում է մեկ կառուցվածքի` ՄԵՀ քարտուղարության կողմից:
Հաշվի առնելով Երկրի Հրովարտակի առաքելությունը` անհնարին
կլիներ որևէ մեկ ՀԿ-ի համար ղեկավարել և հսկել գլոբալ Երկրի
Հրովարտակի նախաձեռնության գործունեությունը, այդ հսկա նախաձեռնության
արժեքն ու կառավարումը: Դա կլիներ անհնարին առաջադրանք և
ոչ խելամիտ ծրագիր:
Իրականում Երկրի Հրովարտակի նախաձեռնությունը ձևավորվել է որպես հազարավոր անհատների ու կազմակերպությունների ցանց, որոնք երբեմն համագործակցում են, իսկ հաճախ էլ գործում են անկախ հիմունքներով: ՄԵՀ Խորհրդը քաղաքավարություն ու ռազմավարություն է սահմանում ՄԵՀ քարտուղարության համար, այս քաղաքավարությունը ու ռազմավարությունը որոշ ուղղություններ են տալիս ավելի լայն ցանցին` ձևավորելով Երկրի Հրովարտակի Նախաձեռնությունը: Փոքր քարտուղարությունը տրամադրում է սահմանափակ քանակությամբ ծառայություններ, ինչպիսիք են միջազգային կայքի կառավարումը ու հիմնական նյութերի ու միջոցների պատրաստումը: ՄԵՀ Խորհրդի մի շարք անդամների գրասենյակներ արդեն իսկ խթանում և աջակցում են քարտուղարությանը ու կազմում ընդլայնված քարտուղարության գրասենյակ աշխարհի տարբեր տարածաշրջաններում:
Յուրաքանչյուր նպատակային խմբի առաջնորդների թիմը բաղկացած է լինելու մոտավորապես 2-10 անդամներից: Յուրաքանչուր նպատակային խմբի հիմնական նպատակն է խթանել Երկրի Հրովարտակի գործունեությունը ու նպաստել Երկրի Հրովարտակի ցանցի ընդլայնմանը: Յուրաքանչյուր նպատակային խումբ սկսելու է իր աշխատանքը` հստակ գիտակցելով աջակցությունը, որը կարող է տրամադրել Երկրի Հրովարտակը և այն բնագավառը, որն այն կարող է համապատասխանորեն զբաղեցնել: Անհրաժեշտ կլինի նաև այդ նպատակներին հասնելու համար մշակել գործունեության ծրագիր` կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներով ու ռազմավարությամբ: Այնուհետ նպատակային խումբը պետք է ապահովի կամավոր առաջնորդություն և այնպիսի աջակցություն, որը պահանջվում է ընդունած ծրագրերը իրականացնելու և դրանց համար անհրաժեշտ ռեսուրսները հայթայթելու համար: Յուրաքանչյուր նպատակային խումբ դառնալու է Երկրի Հրովարտակի դեսպանների և ակտիվիստների սեփական ցանց:
Որպես նոր երկարաժամկետ ծրագրի մի մաս` Միջազգային Երկրի Հրովարտակի Խորհուրդը հավանություն տվեց ևս 2 այլ ծրագրերի, որոնք ներառում են Երկրի Հրավարտակի Նախաձեռնության ընթացիկ համաշխարհային ցանցի բարելավումը, շփման նյութերի, այդ թվում, գրքերի, բրոշուրների, ֆիլմերի պատրաստումը, ինչն անհրաժեշտ է նախաձեռնության տարածման համար այն բնագավառներում, որոնց վրա էլ հենց կենտրոնացված են նպատակային խմբերը: Համաշխարհային վեբ-ցանցային պլատֆորմը ենթադրում է տեղական ցանցի ստեղծում յուրանչյուր երկրում` համապատասխան լեզվով կամ լեզուներով: Այս տեղական կայքերը կապահովվեն Երկրի Հրովարտակի Նախաձեռնության մասին միևնույն հիմնական տեղեկատվությամբ, կարող են հետագայում համապատասխանեցվել տեղական համատեքստին: Քարտուղարությունը աջակցելու է այս 2 ծրագրերին, այդ թվում տեղադրելով Երկրի Հրավարտակի կայքում պարբերական հաշվետվություններ նպատակային խմբերի գործունեության երկու համապատասխան ծրագրերի առաջընթացի վերաբերյալ: Այն անհատները, ովքեր ցանկանում են սատարել Երկրի Հրովարտակին, կարող են անհապաղ կապնվել առաջնորդների որևէ խմբի հետ:
