Երկրի Հրովարտակը հիմնական բարոյական սկզբունքների հռչակագիր է՝ նվիրված 21-րդ դարում արդար, կայուն և խաղաղ հանրություն կառուցելուն: Երկրի Հրովարտակը կոչված է ներշնչելու մարդկանց միասնական մարդկային ընտանիքի, կենդանի հանրության, և ապագա սերունդների բարեկեցության նկատմամբ համընդհանուր փոխշաղկապվածության և պատասխանատվության նոր զգացմունք: Հրովարտակը միաժամանակ հանդիսանում է և ՛ հույսի տեսակետ և ՛ գործելու կոչ:
Երկրի Հրովարտակի նպատակն է անցում դեպի կայուն ապրելաձևի ու կայուն մարդկային զարգացում: Էկոլոգիական ամբողջությունը դրա հիմնական թեմաներից է: Միևնույն ժամանակ Հրովարտակը ընդունում է, որ շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտությունը, աղքատության հաղթահարումը, արդար տնտեսական զարգացումը, մարդու իրավունքների հարգանքը, ժողովրդավարությունը ու խաղաղությունը փոխկապակցված են և անբաժանելի: Հրովարտակը նոր, համընդհանուր բարոյական հենք է տրամադրում դեպի կայուն ապագայի անցմանը:
Երկրի Հրովարտակը՝ տասնյակ տարիների ընթացքում համաշխարհային մակարդակով տարբեր մշակույթների միջև ընդհանուր նպատակների և արժեքների վերաբերյալ տեղի ունեցած երկխոսության արդյունք է: Երկրի Հրովարտակի ծրագիրը սկսվեց որպես ՄԱԿ-ի նախաձեռնություն, սակայն այն իր հետագա զարգացումն ստացավ և հասավ իր վերջնական տեսքին՝ գլոբալ քաղաքացիական նախաձեռնության շնորհիվ: Երկրի Հրովարտակը վերջնականորեն մշակվեց և ներկայացվեց որպես ժողովրդական Հրովարտակ 2000 թ-ին՝ «Երկրի Հրովարտակի հանձնաժողով» անկախ միջազգային կազմակերպության կողմից:
Երկրի Հրովարտակի մշակման գործընթացը հանդիսացավ ամենալայն մասնակցությամբ մի գործընթաց, որն երբևէ տեղի է ունեցել միջազգային հռչակագրերի մշակման հետ կապված: Այդ աննախադեպ գործընթաց է, որը քաղաքական նշանակություն է շնորհում Հրովարտակին, դարձնելով այն բարոյական ուղեցույց մարդկության կայուն զարգացման ասպարեզում: Փաստաթղթի նշանակությունը հետագայում հաստատվեց, երբ այն ընդունվեց 4500 կառույցների, այդ թվում բազմաթիվ երկրների կառավարությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից:
Հաշվի առնելով փաստաթղթի լայն ճանաչումը՝ քանակով ավելացող միջազգային իրավաբանները դիտարկում են այն որպես միջազգային ոչ պարտադիր իրավունքի փաստաթուղթ: Նմանատիպ ոչ պարտադիր իրավական փաստաթղթեր, ինչպիսին է Մարդու Իրավունքի Համընդհանուր Հռչակագիրը, նախնական փուլում ընդունվում են որպես բարոյական միջազգային ոչ պարտադիր իրավունքի փաստափուղթ, սակայն հետագայում հիմք են դառնում միջազգային պարտադիր իրավական փաստաթղթի մշակման համար:
Ժամանակաշրջանում, երբ կարիք կա հիմնորեն փոխելու մեր մտածելակերպն ու ապրելակերպը, Երկրի Հրովարտակը խթանում է մեզ վերաքննել մեր արժեքները և ընտրել լավագույն ուղղին: Ժամանակաշրջանում, երբ համաշխարհային մակարդակով գործընկերությունը առավելապես անհրաժեշտ է, Երկրի Հրովարտակը խրախուսում է մեզ գտնել համընդհանուր հիմք մեր բազմազանության մեջ և ընդունել նոր գլոբալ բարոյականությունը, որն ընդունվում և տարածվում է ամբողջ աշխարհով մեկ: Այս ժամանակաշրջանում, երբ կարևորվում է կայուն զարգացման հիմքերով կրթությունը, Երկրի Հրովարտակը հանդիսանում է արժեքավոր կրթական մեխանիզմ: